Խնամակալ լինելն անվճա՞ր է, թե վճարովի

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 38-րդ հոդվածի` խնամակալության եւ հոգաբարձության պարտականությունները կատարվում են անհատույց, բացառությամբ oրենքով նախատեuված դեպքերի:
Անչափահաս քաղաքացիների խնամակալները և հոգաբարձուները պարտավոր են իրենց խնամարկյալների հետ ապրել համատեղ: Տասնվեց տարին լրացած խնամարկյալից հոգաբարձուի առանձին ապրելը թույլատրում է խնամակալության և հոգաբարձության մարմինը, եթե դա անբարենպաստ չի անդրադառնում խնամարկյալի դաստիարակության, նրա իրավունքների ու շահերի պաշտպանության վրա:
Խնամակալները և հոգաբարձուները պարտավոր են խնամակալության ու հոգաբարձության մարմիններին տեղեկացնել իրենց բնակության վայրը փոփոխելու մասին:
Խնամակալները և հոգաբարձուները պարտավոր են հոգալ իրենց խնամարկյալների ապրուստը, ապահովել նրանց խնամքն ու բուժումը, կրթությունը և դաստիարակությունը, պաշտպանել նրանց իրավունքներն ու շահերը:
Սույն հոդվածի 3-րդ կետում նշված պարտականությունները չեն դրվում դատարանով սահմանափակ գործունակ ճանաչված չափահաս քաղաքացիների հոգաբարձուների վրա:
Եթե վերացել են այն հիմքերը, որոնց ուժով քաղաքացին ճանաչվել էր անգործունակ կամ սահմանափակ գործունակ, ապա խնամակալը կամ հոգաբարձուն պարտավոր է միջնորդել դատարան` խնամարկյալին գործունակ ճանաչելու և նրա նկատմամբ սահմանված խնամակալությունը կամ հոգաբարձությունը վերացնելու համար:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել