Դատապարտյալի առաջարկությունները, դիմումները և բողոքներ քննարկման կարգը

Դատապարտյալն իր առաջարկությունները, դիմումները և բողոքները կարող է ներկայացնել ամեն օր ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր:
Գրավոր բողոքները ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում, ուղարկվում են հասցեատերերին:
Պատիժը կատարող հիմնարկի կամ մարմնի վարչակազմի որոշումների ու գործողությունների առթիվ դատապարտյալի ներկայացրած առաջարկությունները, դիմումները և բողոքները չեն կասեցնում այդ որոշումների և գործողությունների կատարումը:
Դատապարտյալի առաջարկությունները, դիմումները ու բողոքները քննարկող մարմինը և պաշտոնատար անձինք պարտավոր են քննարկել դրանք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում և ընդունած որոշումների մասին տեղյակ պահել դատապարտյալին:
Արգելվում է որևէ ձևով հետապնդումը դատապարտյալի նկատմամբ իր իրավունքների և օրինական շահերի խախտումների վերաբերյալ առաջարկություններ, դիմումներ, բողոքներ ներկայացնելու դեպքում: Նման հետապնդում իրականացնող անձինք կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն:
Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել