Նախագահի հրամանագրով նշանակվել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այսօր ստորագրած հրամանագրով Վախթանգ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ` վեց տարի ժամկետով` դադարեցնելով նրա՝ ՀՀ ԿԲ խորհրդի անդամի լիազորությունները:

ՀՀ նախագահի կողմից ստորագրված մեկ այլ հրամանագրով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամներ են նշանակվել Արկադի Խաչատրյանը և Արմենակ Դարբինյանը: Արկադի Խաչատրյանը նշանակվել է մինչև 2018թ. սեպտեմբերի 2-ը, իսկ Արմենակ Դարբինյանը` հինգ տարի ժամկետով:

Ստորև ներկայացնում ենք Վախթանգ Աբրահամյանի կենսագրությունը.

Ծննդյան տարեթիվ – 14.02.1975թ.

Կրթություն

1991-1996թթ. – Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ
2004թ. – «Համաշխարհային առևտուր` ֆինանսներ և էկոնոմիկա» Թաֆտթս Համալսարան, Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Բոստոն, Մասաչուսեթս

Վերապատրաստում

2007թ. – «Ներքին աուդիտի գործունեությունը, Չիկագո, Բանկեր, Գործընթացներ, Ստանդարտներ, Որակ» թեմայով IV գիտագործնական կոնֆերանս, ՈՒֆա
2002թ. – «Տեղեկատվական տեխնոլոգիաների վերահսկողություն», Ամստերդամ
2001թ. – Ֆրանսիայի և Իսպանիայի բանկերում վճարային ծառայությունների և պլաստիկ քարտերի բնագավառում փորձի փոխանակում, Մադրիդ և այլն:

Աշխատանքային գործունեություն

01.09.2008թ.-ից առ այսօր ՀՀ կենտրոնական բանկ, խորհրդի անդամ

1995թ.-01.09.2008թթ – ՀՀ կենտրոնական բանկ, տնտեսագետ, մասնագետ, ավագ մասնագետ, բաժնի պետ, գլխավոր վերստուգիչ

2007թ. հունիս – ՀՀ կենտրոնական բանկ, տեղեկատվական տեխնոլոգիաների որակավորված աուդիտոր (CISA)

Ընտանեկան դրություն` Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Լուսանկարը ` cba.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել