Այսօր Սերժ Սարգսյանը նոր կարգադրություններ է ստորագրել, ըստ որի՝ Արկադի Խաչատրյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետի պաշտոնից: Նշենք նաև, որ Սերժ Սարգսյանի նոր հրամանագրով՝ Արկադի Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ` մինչև 2018 թվականի սեպտեմբերի 2-ը պաշտոնավարման ժամկետով: