Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նոր հրամանագրեր է ստորագրել: Նախագահը Վախթանգ Աբրահամյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ` վեց տարի ժամկետով՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամի լիազորությունները: Բացի այդ, Սերժ Սարգսյանի հրամանագրերով Արկադի Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ` մինչև 2018 թվականի սեպտեմբերի 2-ը պաշտոնավարման ժամկետով, խորհրդի անդամ է նշանակվել նաև Արմենակ Դարբինյանը` հինգ տարի ժամկետով: