ԱՄՆ ՄԶԳ-ն օժանդակում է ՀՀ Կառավարությանը` ի կատար ածել Հայաստանի Հանրապետության 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունը:
Կառավարության այսօրվա նիստում հաստատված նախագծով այդ նպատակին հասնելու համար տրվում է մինչև 750.000 դոլարի ֆինանսական օժանդակություն՝ փորձագիտական հանձնախումբ ձևավորելու և տեխնիկական կարողություններ ձեռք բերելու համար: Նախագիծն ներկայացրեց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Հատկացվող միջոցները ուղղվելու են հետևյալ երեք նպատակների իրականացմանը.
- Փորձագիտական հանձնախմբի ստեղծում` հակակոռուպցիոն խորհրդի հետ աշխատելու նպատակով,
- 2015-2018թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության գործարկում
- Շահագրգիռ կողմերի հետ կապերի ռազմավարության ծրագրի մշակում և իրականացում:
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործողություններն ու նախաձեռնություններն ավարտելու ամսաթիվն է 2017 թվականը:
Ծրագրի ընդհանուր հաշվարկված արժեքը կազմում է 806,390 ԱՄՆ դոլար, որն ակնկալվում է տրամադրել հետևյալ կերպ՝ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Ծախսերի փոխհատուցում ` 749,110 ԱՄՆ դոլար, դրամաշնորհառուի ներդրում` 57,280 ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ 2015թ. հուլիս 28-ին տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստին հավանության արժանացավ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ կնքվելիք համաձայնագիրը և դրան կից փաստաթղթերի նախնական տարբերակները:
Ծանթացեք նաև նախագծին՝
Հայաստանի Հանրապետության կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև 2013 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված թիվ AAG-111-G-13-001 օժանդակության համաձայնագրի ներքո իրականացվող «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը ծրագրի վերաբերյալ» համաձայնագրին հավանություն տալու մասին |