Կառավարության այսօր նիստին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված «Պետական թոշակների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ նախագիծը, որով նախատեսվում է բարձրացնել բազմազավակա մայրերի թոշակները:
Մասնավորապես, նախագծի համաձայն՝ չորս երեխա ունեցող մայրերի համար` 20 տոկոսով, 5 երեխա ունեցողների` 40 տոկոսով, իսկ 6 եւ ավելի երեխա ունեցողների համար` 60 տոկոսով պետք է բարձրացվեն թոշակները: Այս նախիծը հիմնավորվել է նրանով, որ Հայաստանն ունի դեմոգրաֆիական խնդիր և այդպիսով պետք է խթանել ծնելիության աճին:
Սակայն կառավարությունում հավանություն չտվեց նախագծին և մերժեց այն, քանի որ համաձայն չեն, թե 30 տարի հետո բարձր թոշակ ստանալու հեռանկարը կարող է խթանել ծնելիության աճին: