Այսօրվա կառավարության նիստին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կառավարությանը ներկայացրեց որոշման նախագիծ, համաձայն որի՝ նախարարությանը պետք է 3660 եվրո հատկացվի՝ ՄԻԵԴ վճռով քաղաքացուն փոխահատուցում տալու համար:
Որոշման նախագծում մասնավորապես ասվում է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Շամոյանն ընդդեմ Հայաստանի» գործով (N 18499/08 գանգատ) 2015 թվականի հուլիսի 7-ի վճռի պահանջները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2015 թվականին հատկացնել 3,660 եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ վճռով սահմանված արդարացի փոխհատուցման համար»:
Կառավարությունը հավանություն տվեց նախագծին: