Վերահսկիչ պալատի խորհրդի նոր անդամի գույքն ու եկամուտները

Այս տարվա նոյեմբերի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով Դավիթ Չիբուխչյանը 6 տարի ժամկետով նշանակվեց Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ: Նա արդեն իսկ ներկայացրել է գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր:

Նա ունի երկու մարդատար ավտոմեքենա՝  Toyota Corolla 1.6 և Kia Sorento 3.3cc910e8s-960

Դավիթ Չիբուխչյանի դրամական միջոցները կազմում են 6.5 միլիոն դրամ, 32 հազար ԱՄՆ դոլար, 11 հազար եվրո, 512 հազար ռուսական ռուբլի:

Նրա եկամուտները ստացվել են վարձակալության դիմաց ստացված վճարներից (3.8միլիոն դրամ) և աշխատավարձից (4 միլիոն 760 հազար դրամ), ընդհանուր եկազմուտը  8 միլիոն 560 հազար դրամ է:

Նշենք, որ Դավիթ Չիբուխչյանը 34 տարեկան է, մասնագիտությամբ՝ տնտեսագետ: Աշխատել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության վարչության հարկերի մեթոդաբանության բաժնում, որպես առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, իսկ 2005 թվականին` բաժնի պետ:

2007 թվականից դեկտեմբերից` ՀՀ վերահսկիչ պալատի պետական բյուջեի վերահսկողության վարչության մուտքերի վերահսկողության բաժնի պետ, 2008թ. հուլիսից` երկրորդ վարչության պետ:

Լուսանկարը՝ Վերահսկիչ պալատի կայքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել