Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 19.53-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնից բերման է ենթարկվել Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած, 1990 թ. ծնված Նշան Յ.-ն, ով հոկտեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Նշան Յ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ: