Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպանին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդիին:

Նախարարը ողջունել է դեսպանին և նշել, որ Հայստանի և Քուվեյթի միջև առկա բարեկամական հարաբերությունները լավ հիմք են նաև իրավական ոլորտում համագործակցությունը խորացնելու և զարգացնելու համար: Այդ համատեքստում Արփինե Հովհաննիսյանը կարևորել է հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված իրավական ոլորտին առնչվող մի շարք հարցերը և ընդգծել, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:

Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդին շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և անդրադարձել Հայաստանի և Քուվեյթի արդարադատության նախարարությունների միջև համագործակցության զարգացման հեռանկարների:

Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև դատապարտյալների փոխանցման համար իրավական հիմքեր ստեղծելուն, փոխադարձ այցեր կազմակերպելուն վերաբերող մի շարք հարցեր և հավաստել, որ այս հանդիպումը իրավական ոլորտում գործակցությունը զարգացնելու լավագույն մեկնարկն է: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել