Դեկտեմբերի 4-ին, ժամը 22.10-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չերկասի փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` ծառից կախվելով. անhրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՏԿ և արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1997 թ. ծնված Հ. Ա.-ի ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով, վերջինս հոսպիտալացվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Պարզվել է, որ Հ. Ա.-ը ս.թ. դեկտեմբերի 4-ին դատարանի որոշմամբ տեղափոխվել է Վանաձորի հոգեբուժարան, որտեղից նույն օրը դիմել է փախուստի: