Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում որպես դասախոս, 67-ամյա Հովհաննես Պետրոսյանի դեմ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը):
Ամբաստանյալին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ որ նա անձնական այլ դրդումներից ելնելով, այն է` խղճահարությունից դրդված, ՀՊՃՀ քոլեջի նախկին ուսանողներ Գուրգեն Վ.-ին և Սարկիս Խ.-ին, առանց վերջիններիս ներկայության, նշանակել է քննական գնահատական` ակնհայտ կեղծ թվական գրառումներ մտցնելով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող քննական ամփոփագրում:
Ամբաստանյալը ընդունել է առաջադրված մեղադրանքը և միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը գտել է, որ ամբաստանյալի նկատմամբ պետք է տուգանք նշանակել, ուստի վճռել է Հովհաննես Պ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել 350.000 ՀՀ դրամ գումարի չափով:
Դատավճռով ամբաստանյալին պարտավորեցնել են յուրաքանչյուր ամիս վճարել նվազագույնը 30.000 ՀՀ դրամ գումար: