Օլիմպիական մարզիկ Օսկար Պիստորիուսը մեղավոր է ճանաչվել սպանության մեջ, այն բանից հետո, երբ Հարավային Աֆրիկայի վերաքննիչ դատարանը բեկանել է ավելի վաղ կայացրած՝ չկանխամտածված սպանության դատավճիռը:
2013 թվականի փետրվարին նա սպանել էր իր ընկերուհուն՝ Ռիվա Ստինքեմփին, փակ դռան մյուս կողմից նրա վրա չորս անգամ կրակելով:
Իր՝ հինգ տարվա դատավճռի մեկ տարին բանտում անցկացնելուց հետո, նա այժմ տնային կալանքի տակ է:
Պիստորիուսը ստիպված կլինի վերադառնալ դատարան և կրկին դատապարտվել սպանության համար:
Ավելի վաղ սխալ հայտարարություն էր եղել, որ դատարանի վճռով չկանխամտածված սպանության դատավճիռը պետք է մնա անփոփոխ:
Հարավաֆրիկյան Հանրապետության Գերագույն Վերաքննիչ դատարանը վճռել է, որ ստորին դատարանը ճիշտ չի կիրառել dolus eventualis-ի դրույթը՝ արդյոք Պիստորիուսը չգիտեր, որ իր արարքը կհանգեցնի մահվան։
Սպանության համար որոշված նվազագույն պատիժը 15 տարի է, սակայն դատավորները կարող են որոշ զիջումների գնալ:
Հարավային Աֆրիկայի օրենքը չի թույլատրում որևէ մեկին՝ ավելի քան հինգ տարի տնային կալանքի դատապարտել, այնպես որ, Պիստորիուսը ստիպած կլինի կրկին վերադառնալ բանտ, հաղորդում է BBC- ի Pumza Fihlani Յոհանեսբուրգից: