Սիրիական հակամարտություն. Ռուսաստանի դերը ԻՊ-ի դեմ պայքարում

Ռուսաստանի ներգրավվածությունը Սիրիայում տեղի ունեցող պատերազմին հանգեցրել է էական փոփոխությունների, ներառյալ «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբի անդամների «կրճատմանը». նման դիրքորոշում է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը: Այս մասին գրում է BBC-ին:

Ռուսաստանը սկսել էր իր օդային հարվածները սեպտեմբերի վերջից ի պաշտպանություն Մոսկվայի դաշնակից Բաշար Ասադի: Բաշար Ասադը հայտնել է Չեխիայի հեռուստատեսությանը, որ Ամերիկյան օդուժի հարվածները չկարողացան ազդել Սիրիայում ԻՊ-ի գործունեության նվազեցման վրա, իսկ Ռուսական ռմբակոծությունը այս ասպարեզում նշանակալից արդյունք ունեցավ:

Նա նաև դատապարտել է Թուրքիայի կողմից կազմակերպած ռուսական ռազմական ինքնաթիռի կործանումը: Ռուսաստանը ռմբակոծել է ապստամբների դիրքերը Սիրիայում, սակայն նշել է, որ իր գլխավոր թիրախը ԻՊ-ն է:

ԱՄՆ-ն հայտարարել է, որ անցած ամսվա օդային հարվածների մեծ մասը ուղղված էր սիրիական ընդդիմադիր այն ուժերի դեմ, որոնք ընդիմանում են Սիրիայի կառավարությանը:

«Ինչ Ռուսաստանը ներգրավվել է միևնույն պայքարին, ԻՊ-ն զգալի անկում է ապրել: Համենայն դեպս, փաստերն այդպես են վկայում»,-վերջում ավելացրել է նախագահը:

Պատրաստեց՝ Թեհմինե Մարդանյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել