Երևանում արդյունավետ տեղական ինքնակառավարում և տարածքային կառավարում իրականացնելու, Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները բնակչությանն առավել մատչելի դարձնելու նպատակով Երևան քաղաքը բաժանվում է 12 վարչական շրջանների` Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն:
Յուրաքանչյուր վարչական շրջանի ղեկավարումն իրականացնում է վարչական շրջանի ղեկավարը: Վարչական շրջանի ղեկավար կարող է նշանակվել 25 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Վարչական շրջանի ղեկավարին նշանակում և նրա լիազորություւնները դադարեցնում է Երևանի քաղաքապետը:
Երևանի վարչական շրջանների սահմանները տրված են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի հավելվածով։
Աղբյուրը` Իրավաբան.net