Դատապարտյալն ինքնասպան է եղել` պատի վրա առկա ջրի ծորակի փականից կախվելով

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Կոշ» ՔԿ հիմնարկի դատապարտյալ Ռ.Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ։ Այս մասին հաղորդում են ՔԿ-ից:

Երեկ տեղեկացրել էինք, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում նոյեմբերի 30-ին, ժամը 16:30-ին հայտնաբերվել է 31-ամյա դատապարտյալ Ռոբերտ Գրիգորյանի դին:

Ըստ ՔԿ-ի՝ նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել ՔԿՀ-ի բնակելի գոտու ճաշարանի զուգարանում, որտեղ դատապարտյալն ինքնասպան է եղել` պատի վրա առկա ջրի ծորակի փականից հագուստի կտորով կախվելու միջոցով:

Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են  փորձաքննություններ։

Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել