«Կոշ» քրեակատարողական հիմնարկում նոյեմբերի 30-ին, ժամը 16:30-ին հայտնաբերվել է 31-ամյա դատապարտյալ Ռոբերտ Գրիգորյանի դին: Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդեց ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը՝ հավելելով, որ դին հայտնաբերվել է կախված վիճակում:
Ռոբերտ Գրիգորյանը 8 տարվա ազատազրկման էր դատապարտվել 2013թ.-ին, նա նախկինում 4 անգամ դատապարտվել է: Պարոն Ղլեչյանի խոսքերով՝ դին հայտնաբերվել է «Կոշ»-ի բնակելի գոտու ճաշարանի հետնամասի արտաքնոցում:
Հարուցվել է քրեական գործ: