Ինչպիսի՞ կենսագրություն ունի ՀՀ արդարադատության նախարարության նորանշանակ պաշտոնյան

Ինչպես ավելի վաղ Իրավաբան.netտեղեկացրել էր, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 20-ին նոր հրաման էր ստորագրել՝ Քրիստինե Գրիգորյանին նշանակելով ՀՀ ԱՆ Միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչության պետի պաշտոնում:

Իրավաբան.net-ը ներկայացնում է Քրիստինե Գրիգորյանի կենսագրությունը.

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1981 թ. օգոստոս 27, ՀՀ, ք. Սևան

Աշխատանքային գործունեություն
2015թ. Նոյեմբերի 20-ից ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի Միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչության պետ:
2014-2015թթ. ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Ազգային ժողովի աջակցման ծրագրում թիմի ղեկավար:
2012-2014թթ. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյանի օգնական:
2011-2014թթ. ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դ. Հարությունյանի օգնական:
2012-2012թթ. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի իրավական հարցերով խորհրդական:
2009-2011թթ. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի իրավական հարցերով օգնական:
2009-2009թթ. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության թարգմանիչ:
2004-2009թթ. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության մասնագետ:
Կրթություն
2006-2008թթ. Հյուսիսային համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (բակալավրի աստիճան)
2002-2004թթ. Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժին (մագիստրոսի աստիճան)
1998-2002թթ. Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժին (բակալավրի աստիճան):
Այլ տեղեկությունները
Օտար լեզուների իմացություն՝ անգլերեն, ռուսերեն, գերմաներեն
10.2010թ-ից առ այսօր ՀՀ Փաստաբանների միության անդամ է
Ամուսնացած չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել