Նոյեմբերի 30-ին, ժամը 14.07-ին ահազանգ է ստացվել, որ Սարալանջ թաղամասի 4-րդ մուտքի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի սանհանգույցի դուռը փակ է, քաղաքացին չի արձաքանքում: Հայտնում են ՏԿ և արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի սանհանգույցի դուռը և հայտնաբերել 1949 թ. ծնված Գ. Մ.-ի դին: