Իրավաբան.net-ը ստորև ներկայացնում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի օգնական Աննա Գևորգյանի կենսագրությունը:
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1987 թ., 11 սեպտեմբերի, ք. Վանաձոր
Կրթություն
2004-2008 թթ. – Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
2009-2011 թթ. – Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
2006 թ. – Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR), Փախստականների հաշվառման ծրագրի հետազոտող-հարցազրուցավար
2008- 2012 թթ. – «ԳԻՊԿ» ՓԲԸ-ի տնօրենի օգնական
2011-2012 թթ. – ՀՀ կրթության ազգային ինստիտուտի մասնագիտական կրթության և ուսուցման ազգային կենտրոն, թարգմանիչ
2012 թ. – Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի արտաքին հարաբերությունների համակարգող
2012 թ.- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար թիմի, 2012 թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ազգային վերլուծաբան, ընտրությունների ավագ վերլուծաբանի ավագ օգնական
2012 թ.- Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ICHD) ԱՄՆ ՄԶԳ SATR ծրագրի իրավական վերլուծաբան
2012 թ.- Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) արտաքին հարաբերությունների բաժնի միջազգային իրավունքի մասնագետ
2012- 2013 թթ.- ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ծրագիր, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», 2012 թ. ՀՀ ԶՈւ պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված անձանց հարցումների ծրագրի հետազոտող
2013 թ.- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար թիմի, 2013 թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ազգային վերլուծաբան, ընտրությունների ավագ վերլուծաբանի ավագ օգնական
2013 թ. – ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի օգնական
2013-2014 թթ. – Համաժամանակյա և հաջորդական թարգմանություններ
2014 թ. – «Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստան», «Հայ ժողովրդավարական ֆորում» ՀԿ «Կոռուպցիոն ռիսկերի գնահատումը պաշտպանության համակարգում» ծրագրի հետազոտական խմբի ղեկավար
2013 թ. առ այսօր- ՀՀ ԱՆ իրավաբանության ինստիտուտ՝ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացների դասախոս
2013-2014թթ. – ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ ծրագրի ավագ ռազմական փորձագետ, զինվորական հարցերով ավագ իրավախորհրդատու
2014 թ. հուլիսի 1-ից՝ ՀՀ վարչապետի օգնական
Այլ տվյալներ
Անգլալեզու գրքի հեղինակ է, աշխատության համահեղինակ: Հայաստանում տնտեսական համագործակցության Եվրոպական լիգայի խորհրդի, Կոնֆերանսների թարգմանիչների հայկական ասոցացիայի, Միջազգային և Համեմատական իրավունքի կենտրոնի և Հայաստանում Եվրոպական շարժման անդամ:
Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:
Լուսանկարը` gov.am-ի