ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 63–րդ հոդվածի համաձայն սահմանված է, որ ջրային համակարգերը և հարմարանքները, այդ թվում` ջրամատակարարման համակարգերի, բազմաբնակարան շենքերի մուտքագծերի, բնակարանների և անհատական բնակելի տների ջրաչափերը, չափիչ-կարգավորիչ սարքերը վնասելը, չկապարակնքելը, կապարակնիքները փոխելը (կեղծելը) կամ դիտավորյալ պոկելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` 50.000 ՀՀ դրամ, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով՝ 100.000 ՀՀ դրամ:
Հավելենք նաև, որ ջրային համակարգերի և հարմարանքների, այդ թվում` ջրամատակարարման համակարգերի, բազմաբնակարան շենքերի մուտքագծերի, բնակարանների և անհատական բնակելի տների ջրաչափերի, չափիչ-կարգավորիչ սարքերի օգտագործման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով՝ 80.000 ՀՀ դրամ, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով՝ 150.000 ՀՀ դրամ:
Վերը նշված խախտումները եթեհանգեցրել են տեխնիկական վթարների` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով՝ 80.000 ՀՀ դրամ, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով՝ 150.000 ՀՀ դրամ: