ԱԱԾ-ի գործողությունների արդյունքում ձերբակալված կանանցից Ասյա Մկրտչյանի նկատմամբ այսօր որպես խափանման միջոց ընտրվեց կալանքը: Այս գործով ձերբակալվել են ևս երկու կանայք, նրանցից երկուսի կալանքի միջնորդություների հարցը դեռ չի որոշվել: Այս մասին մեզ տեղեկացրեց երեք կանանց իրավունքների պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Նրա խոսքերով՝ կանայք նշել են, որ առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր չեն ճանաչում. «Իրենք առնչություն չունեն որևէ հանցագործության հետ ու հանցավոր արարք չեն կատարել: Այսքանը կարող եմ ասել, գոյություն ունի նախաքննության գաղտնիք բոլոր պաշտպանները ստորագրել են, որ չեն հրապարակի գաղտնիք, բայց այնուամենայնիվ ասեմ, որ մենք էլ չենք տիրապետում նյութերի, նախաքննության մարմինը շատ զգույշ է աշխատում, նյութեր մեզ չեն տրամադրվում»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ կանանցից մեկն արդեն տեղափոխվել է Աբովյան քրեակատարողական հիմնարկ: