Սահմանադրության նախագծի դատական համակարգի վերաբերյալ մի քիչ կասկածելի դրութի մասին խոսեց Գագիկ Ղազինյանը

«Սահմանադրական բարեփոխումների նախագծով մենք ունենք այնպիսի հեղափոխական լուծումներ,  որոնց բացակայությունն  ուղղակի արգելակում էին լրոտի մեր ցանկալի արդյունքները ցույց տալուն»,- այս մասին ասաց իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանը՝ անդրադառնալով նախագծում դատական իշխանությանը վերաբերող իրավակարագավորումներին:

Իրավաբան.net-ի այն հարցին, թե արդյո՞ք խնդիր չի տեսնում, որ վճռաբեկ դատարանի դատավորները պետք է ընտրվեն Ազգային ժողովի կողմից, իսկ նույն նախագծի համաձայն, ԱԺ-ում պետք է հաստատված լինի կայուն մեծամասնություն, հետևաբար, ենթադրվում է, որ վճռաբեկ ատյանի դատավորները նշանակվելու են իշխող կուսակցության ցանկությամբ, Գ. Ղազինյանը պատասխանեց.

«Իհարկե, այդտեղ խնդիր կա: Իրավակարգավորումների մասով եթե մի քիչ կասկած է առաջացնում, ապա հենց դա է: Այնպես չէ, որ հանձնաժողովում ցանկացած հարց անցել է կոնսենսուսով կամ միաձայն համաձայնությամբ: Եղել են կասկածներ, վեճեր, ուղղակի գերակշռել է այդ տեսակետը, որ այս դեպքում հրապարակային, մրցույթային կարգով ենք անում: Նաեւհույս ունենալով, որ ապագա խորհրդարանը (չգիտեմ որքանով է հիմնավոր այդ հույսը) կլինի ավելի բարձրակարգ, բարձորակ եւ վեր կկանգնեն քաղաքական, կուսակցական, անձնական ամբիցիաներից եւ կընտրեն լավագույններին: Այդ դեպքում, միգուցե, իր նպատակին կծառայի: Հակառակ դեպքում, կարող ենք համարել, որ լուծումն այնքան էլ հաջող չէր»:

Գագիկ Ղազինյանը նշեց, որ Վենետիկի հանձնաժողովն էլ այդ խնդիրը տեսել է՝ նշելով, որ այդպիսով կարող է խախտվել իշխանությունների հավասարակշռության սկզբունքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել