Նոյեմբերի 25 ձերբակալված զինված խմբի ղեկավար համարվող Արթուր Վարդանյանը կմնա կալանքի տակ: Այս մասին քիչ առաջ ասաց նրա իրավունքների պաշտպան Լևոն Բաղդասարյանը: Նրա խոսքերով՝ կալանավորելու մասին միջնորդությունը բավարարվել է ու նշանակվել է երկամսյա կալանք: Նա տեղեկացրեց, որ կհամաձայնեցի իր վստահորդի հետ հետագա քայլերն ու կտեղեկացնի:
Այս պահին որոշվում է մյուս անդամների խափանման միջոցի ընտրությունը:
Իրավաբան.net