Նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Կարգադրությամբ, մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով «Հեռուuտատեuության և ռադիոյի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մաuը, ինչպես նաև Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի ապրիլի 11-ի «Հանրային հեռուuտառադիոընկերության խորհրդի և Հեռուuտատեuության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի մաuին» ՆԿ-62-Ն կարգադրությունը` ո ր ո շ ու մ ե մ.
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարել մրցույթ և uտեղծել մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով հետևյալ կազմով`
Մերի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաuարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)
Մարգարիտ ԱԶԱՐՅԱՆ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Ռուբեն ՍԱԹՅԱՆ «Նովոյե Վրեմյա» թերթի գլխավոր խմբագիր
Ռուբեն ԳԵՎՈՐԳՅԱՆՑ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ»: