Նոյեմբերի 24-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 14 հասցեում կրակոցներ են հնչում:
Ժամը 21.10-ին շտապօգնության ենթակայանից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կանչով մեկնել են նշված շենքի մոտ, որտեղ հայտնաբերել են 1983 թ. ծնված Հովհաննես Աթանյանի դիակը` ձախ թիակի շրջանում հրազենային վնասվածքի հետքով:
Պարզվել էր, որ հանցագործությունը կատարել է Երևանի բնակիչ, 1961 թ. ծնված Մկրտիչ Պ.-ն:
ՀՀ ոստիկանությունից մեզ տեղեկացնում են, որ Երևան քաղաքի վարչության, Շենգավիթի և Կենտրոնականի բաժինների ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 25-ին, ժամը 22.30-ին, Մկրտիչ Պ.-ն ներկայացել է Շենգավիթի բաժին:
Վերջինս ձերբակալված է:
Նախաքնությունը շարունակվում է: