«Անելիք բանկի»-ի իրավաբանի սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել է

Երևանի բնակիչ, 1961 թ. ծնված Մկրտիչ Պ.-ն, ով կասկածվում է նոյեմբերի 24-ին «Անելիք բանկի» իրավաբանական բաժնի պետի սպանության մեջ, հայտնաբերվել է: Այս մասին Ւրավաբան.net-ին հաղորդեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նա տեղեկացրեց, որ կասկածյալը ոստիկանությունում է, դեռևս չի որոշվել նրա կարգավիճակը:

Հիշեցնենք` նոյեմբերի 24-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Վարդանանց փողոցի թիվ 14 հասցեում կրակոցներ են հնչում: Ժամը 21.10-ին շտապօգնության ենթակայանից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են նշված շենքի մոտ, որտեղ հայտնաբերել են 1983 թ. ծնված Հովհաննես Աթանյանի դիակը` ձախ թիակի շրջանում հրազենային վնասվածքի հետքով:

Ւրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել