Նախարարի տեղակալի հոգուց հանելը, ուղևորի ճամպրուկի ստուգման պատմությունը և մաքսատան տեսուչի հավակնությունները

Իրավաբան.net-ը իր «Իրավաբանական խճանկար» սյունակի շրջանակներում շարունակում է ներկայացնել հետաքրքիր և ծիծաղաշարժ պատառիկներ դատական նիստերից, տարօրինակ օրենքներից և իրավաբանական հումորային պատմություններից: Ստորև ներկայացնում ենք հերթական պատմություններից երկուսը.

***

Մաքսատան տեսուչը նայում է հենց նոր ժամանած ուղևորի ճամպրուկը և ասում.
– Այսպես, հարգելի’ս, արի որոշենք` այս ապրանքներից որոնք են ձերը, և որոնք` իմը:

***

Աշխատանքի ընդունված նախարարի նոր տեղակալը հարցնում է նախարարին.
– Խնդրում եմ ասել, թե ինչպիսի՞ն են այստեղ աշխատանքի պայմանները:
Նախարարը, թե.

– Առաջին տարին պետք է լինես բացարձակ ազնիվ, երկրորդ տարին` կիսով չափ, իսկ երրորդ տարվանից սկսած կարող ես հանգիստ գողանալ:

– Է~,- հոգոց է հանում նախարարի տեղակալը,- ո՞նց եմ առաջին երկու տարին դիմանալու: Ուժերս կհերիքե՞ն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել