Այսօր տեղեկացրել ենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որն, ըստ ԱԱԾ-ի, նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:
Նշվում է, որ 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը:
Լրատվամիջոցները եղել են այս տանը, որտեղ գտել են երիտասարդ աղջկա լուսանկարներ, այդ աղջիկը Նելի Մինասյանն է: Նրա ֆեյսբուքյան էջում կան բազմաթիվ լուսանկարներ՝ Գարեգին Նժդեհի պատկերով, էջից տեղեկնում ենք, որ նա նաև մեջբերել է Նժդեհի նամակներից հատվածներ:
Տեղեկանում ենք, որ նա Սյունիքի մարզից է, մասնագիտությամբ իրավաբան՝ Երևանի Գլաձորի համալսարանից, ծնվել է 1993թ. դեկտեմբերի 22-ին:
Նելիի ֆեյսբուքյան էջում առկա են նաև զինվորական լուսանկարներ:
Ստորև բերված լուսանկարները վերցրված են օգտատերի ՖԲ էջից:
Նելիի համակուրսեցիները շոկի մեջ են: Մեր աղբյուրների համաձայն՝ նա վերջին երեք դասերին բուհ չի այցելել: Համակուրսեցիներից մեկն մեզ պատմեց, որ նա բնավորությամբ փոփոխական անձ էր, բայց նրանք չեն հավատում, որ այս աստիճանի քայլերի կարող է գնալ:
Ծանուցում: Անձի ֆեյսբուքյան լուսանկարները հանրային են եղել սոցիալական ցանցում, ուստի հրապարակվում են նշյալ նյութում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: