Ի՞նչ վիճակ է այս պահին Գյումրիում

Այսօր լրատվամիջոցները գրել են, որ Գյումրիում լարված վիճակ է և ոստիկանները իրականացվում են հակաահաբեկչական խուզարկություններ: Մեր հանրային թղթակիցը եղել է Գյումրիի Թատերական, Անկախության, Ազատության և Վարդանանց հրապարակներում: Նա հաղորդում է, որ այստեղ ոստիկաններ չկան, իրավիճակը բավականին հանդարտ է, լարվածություն չի զգացվում:

Փոխանցվում է, որ քաղաքացիների շրջանում խոսակցություններ կան միայն դեկտեմբերի 1-ին սպասվող հանրահավաքի շուրջ, մտահոգություն է հնչել քաղաքացիների կողմից, որ սպասվում է լարում այս հանրահավաքի ժամանակ: Հանրահավաքը լինելու է Սամանադրական բարեփոխումների վերաբերյալ և իրականացվելու է «Ոչ»-ի ճակատի կողմից:

Բայց գյումրեցիները հաղորդել են, որ այսօր առավոտյան Արևիկ գյուղի խաչմերուկի մոտ կանգնած է եղել մեկ ոստիկան՝ զենքով, իսկ օրվա ընթացքում երկու ոստիկան է կանգնած եղել, ստուգել են ավտոմեքենաները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել