ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ Լոռու մարզի Դարպասի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու և ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի № 1515-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին մասին որոշման նախագիծը: Ըստ նախագծի՝
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 147-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դարպասի գյուղական համայնքի ղեկավար Սամվել Ավետյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված։
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Լոռու մարզի Դարպասի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2015 թվականին`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 1,126.0 հազ. դրամ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 5.9 հազ. դրամ։
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին` №29 ընտրատարածքային և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դարպասի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն №№ 1 և 2 հավելվածների:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման և վարման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն №3 հավելվածի:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» №1515-Ն որոշման NN11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 4, 5 և 6 հավելվածների:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։»
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դարպասի գյուղական համայնքի ղեկավար Սամվել Ավետյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2014 թվականի մարտի 9-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Սամվել Ավետյանը 2015 թվականի հոկտեմբերի 12-ին մահացել է:
«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դարպասի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի №1515-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է վերոնշյալ հանգամանքով: