Կառավարության որոշմամբ՝ կազատվեն զինվորական ծառայությունից

Կառավարության՝ նոյեմբերի 26-ի նիստում ընդգրկված են զինվորական ծառայությունից տարկետում տալու և ազատելու վերաբերյալ երեք նախագծեր:

Դրանցից մեկով Ռուբեն Մուրադյանը, ով հայ ժա­մա­նա­կա­կից բալետի ե­րի­տա­սարդ արտիստներից է, 2015-2016 թթ. պետք է ելույթ ունենա Ալ. Սպեն­դի­ա­ր­յանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի մի շարք հյուրախաղերում` մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում, Իտալիայում, Ֆրանսիայում, Վրաստանում և այլ երկրներում: Նախատեսվում են նաև ելույթներ Հայաստանում:

Կառավարության նախագծում կարդում ենք, որ հաշվի առնելով Ռ. Մուրադյանի մեծ ներդրումը հայ բալետային արվեստում, նրա խոստում­նալից ապագան, հայ բա­լե­տը Հայաստանում և արտերկրում ըստ արժանվույն ներկայացնելու գործու­նեությունը, առաջարկվում է Ռուբեն Մուրադյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:

Հաջորդ նախագծով առաջարկվում է ծառայությունից ազատել Հիրաչ Յագանին, Լևոն Աիրապետյանին, Վարանթ Բեզդիկյանին և Սերգիյ Օգանեսյանին:

Նշվում է, որ նրանք հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում, պետք է մասնակցեն ֆուտբոլի 2016 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլերին:

Ֆուտբոլային խաղերին մասնակցելու հիմքով մեկ այլ նախագծով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի Արաս Օզբիլիզին, Արտակ Ալեկսանյանին, Սևակ Ագրամանյանին, Արտյոմ Սիմոնյանին, Մարտին Գևորկյանին և Սերոբ Գրիգորյանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել