Ռուսաստանից Հայաստան ավտոմեքենա ներկրողները չպետք է վճարեն Ավելացված արժեքի հարկը: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացնում են Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունից:
«Խնդիրը հետևյալն է, եթե անձը որևէ վաճառման կետից մեքենա է գնում, ապա պետք է հիմնավորի, որ այն արտահանում է Հայաստան: Օրենսդրական խնդիր չկա, պետք է գա այստեղ և վճարի, որից մեր հարկային մարմինն այդ տեղեկատվությունը փոխանցում է Ռուսաստան, ՌԴ հարկային տեսչությունն էլ պետք է տեսնի, որ Ավելացված արժեքի հարկը վճարված է»,-ասացին մեզ:
Նշվում է նաև, որ ՌԴ-ում շատ կազմակերպություն խուսափում են առանց ավելացված հարկի վաճառել մեքենան. «Այդ կազմակերպությունները կա՛մ դեռևս տեղեկացված չեն, կա՛մ վախենում են, որ եթե առանց ԱԱՀ-ի վաճառեն մեքենան, ապակգա Հայաստան և վարորդը կմուծի ԱԱՀ-ն, սակայն այդ տեղեկատվությունն իրենց չի հասնի, իսկ վաճառողկազմակերպությունը կարող է խնդիր ունենալ ՌԴ-ում»:
Նշենք, որ ներկայումս Հայաստանում կտեսնենք բազմաթիվ մեքենաների՝ ռուսական համարներով, տվյալ դեպքում, եթեվարորդը նպատակ ունի ազատվել ավելացված արժեքի հարկից, ապա ստիպված է լինում ամսական 20 հազար ՀՀ դրամ մուծել:
Ավելացնենք նաև, որ Ռուսաստանի Դաշնությունում ավելացված արժեքի հարկի դրույքաչափը 18 տոկոս է, իսկ Հայաստանի Հանրապետությունում` 20 տոկոս: Ստացվում է, որ ԱԱՀ-ի դրույքաչափերի տարբերությունը ընդամենը 2 տոկոս է, իսկ ՌԴ-ում որևէ վաճառման կետից գնված ավտոմեքենայի ՌԴ-ում ԱԱՀ-ի չվճարման և այդ ավտոմեքենայի համար ՀՀ-ում ԱԱՀ-ի վճարման օգտավետությունը այս դեպքում ավելի շատ է. նախ ավտոմեքենայի պետահամարանիշները հայկական են, երկրորդ` կարիք չի լինի ամսական 20 հազար ՀՀ դրամ վճարել: