Նոյեմբերի 23-ին, ժամը 11.05-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 9-րդ փողոցի տներից մեկի բնակչուհին գտնվում է անհավասարակշիռ վիճակում, այրել է իր տունը և դուրս չի գալիս: Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից:
Ըստ աղբյուրի՝ ոստիկանության և համապատասխան գերատեսչությունների ծառայությունների ուժերով ժամը 11.30-ին Նոր-Արեշի 9-րդ փողոցի տներից մեկում անհայտ հանգամանքներում բռնկված հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է տանտիրուհու՝ 1931 թ. ծնված Եկատերինա Նիկողոսյանի դիակը՝ այրված վիճակում:
Կատարվում է նախաքննություն: