Լոնդոնի երկու փողոցներ փակ են եղել. ոստիկանները հատուկ գործողություններ են իրականացրել

Այսօր Լոնդոնի Բլեկֆրայաս և Վեսթմինստեր Բրիջ փողոցները մի քանի ժամ փակ են եղել, այստեղ հատուկ օպերացիա է անցկացվել` ոստիկանական ուժերի կողմից, եղել են նաև ուղղաթիռներ:

The Independent-ը նշում է, որ օպերացիայի արդյունքում ձերբակալվել է երեք տղամարդ, ովքեր մեղադրվում են ավտոմեքենա առևանգելու մեջ:

Մինչ այս հաղորդվել է, որ փողոցներում մարդկանց տարհանում է տեղի ունենում, ձերբակալվածները բելգիական համարներով BMW մակնիշի ավտոմեքենայով են եղել: Այս մասին տեղեկանում ենք Tass.ru-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել