31-ամյա տղամարդն ինքնասպան է եղել՝ ավտոտնակի առաստաղից կախվելու միջոցով

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:30-ին, «Մարալիկ» Ա/Կ շտապ օգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Գուսանագյուղ բնակիչ 31-ամյա Վ.Հովհաննիսյանն ինքնասպանություն է գործել՝ իրենց տանը կից ավտոտնակի առաստաղից էլեկտրական մալուխով կախվելու միջոցով։

Վերջինս հանդիսանում է սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:  Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու մահվան հանգամանքները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել