Կգործարկվեն նոր տեղադրված տեսախցիկներ և արագաչափ սարքեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների ու արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2015 թվականի նոյեմբերի 23-ից գործարկվելու են Երևան քաղաքի Ամիրյան-Զաքիյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները:

Նույն օրվանից գործարկվելու են նաև հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.

Վանաձոր քաղաքի Գր. Նարեկացի փողոց՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 50 կմ/ժ է,

Արագածոտնի Օհանավան համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,

Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,

Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը աշխատանքային օրերին ժամը 08.00-ից մինչև 18.00-ն 40 կմ/ժ է, իսկ մնացած օրերին և ժամերին՝ 60 կմ/ժ:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել