Վարչապետը նոր որոշումներ է ընդունել

Այսօր՝ նոյեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր որոշումներ է ընդունել: Վարչապետի առաջին որոշմամբ 2015 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի հաշվին:

Բացի այդ վարչապետը գործուղման որոշումներ է ստորագրել, դրանցից մեկով «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղի աշխարհի առաջնությանը ներկա գտնվելու և կազմակերպչական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ 2015 թվականի նոյեմբերի 13-15-ը Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել