Դեղերի գները նվազե՞լ են, թե՞ աճել. հարցը քննարկվեց կառավարության նիստին

Բազմաթիվ նամակներով վարչապետ Հովիկ Աբրահամյանին քաղաքացիները դժգհել են, որ դեղերն անհիմն թանկացել են: Այսօր կառավարության նիստին ասաց վարչապետը՝ նշելով, որ նման հանգամանք առկա չէ, դեռ ավելին՝ դեղերի գների նվազում է նկատվում:

Մինչ այդ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրեց մշտադտարկման արդյունքները, նա նշեց, որ ուսումնասիրվել է 5 տասնյակից ավելի անուն դեղեր և պարզվել է, որ դրանցից 34 տոկոսը նվազել են 30 տոկոսով, իսկ 6 տոկոսդեղեր թանկացել են 3 տոկոսով, որը կապված է սեզոնային վաճառքի հետ, մյուս մասով փոփոխություն չկա:

«Դրա մասին պետք է խոսվի, ասվի հանրությանը, տեղեկատվածության պակասի արդյունքում են դժգոհությունները»,- լսելով նախարարին՝ նշեց Հովիկ Աբրահամյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել