Պաշտոնի անվանում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծրագրի մոնիտորինգի և գնահատման մասնագետ
Երկարաժամկետ, 3 ամիս փորձաշրջանով
Երևան, ՀՀ
Բացման օր՝ 16-ը նոյեմբերի, 2015 թ.
Դիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ 30-ը նոյեմբերի, 2015թ.
Դիմելու ընթացակարգ՝ Բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրությունները (CVs), ինչպես նաև նախկին գործատուներից առնվազն մեկ երաշխավորագիր ուղարկեն [email protected] էլեկտրոնային հասցեով՝ նամակի պատճեն ուղարկելով [email protected] հասցեին: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք: Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Աշխատանքի նկարագիր: ՀՀ առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծրագրի մոնիտորինգի և գնահատման մասնագետը պատասխանատու է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի իրականացման առաջընթացին:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծրագրի համակարգողը հաշվետու է Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավարին և Գլոբալ հիմնադրամի ծրագրերը վերահսկող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալին (ըստ անհրաժեշտության):
Պարտավորություններ՝
- Ծրագրերը համակարգող խմբի մյուս անդամների հետ համատեղ մշակել ծրագրի մոնիտորինգի և գնահատման պլանը, պատասխանատու լինել ՄևԳ պլանի նորացման և վերջինիս համապատասխանությունը Գլոբալ հիմնադրամի պահանջներին ապահովելու համար:
- Ապահովել, որպեսզի մոնիտորինգի և գնահատման գործառույթները համահունչ լինեն աշխատանքային ծրագրին և ՄևԳ պլանին:
- Օժանդակել դրամաշնորհի ենթաստացողներին ՄևԳ գործառույթների իրականացման մեջ՝ ապահովելով հաշվետվությունների ժամանակին տրամադրումը, ծրագրային տվյալների ստուգումը և ՄևԳ բացերի հայտնաբերումը:
- Իրականացնել դրամաշնորհի ենթաստացողների ՄևԳ ներուժի գնահատումը, բացահայտել թույլ կողմերը և մշակել դրանց վերացման ծրագրերը:
- Մասնակցել ծրագրային հաշվետվությունների մշակմանը:
• Կազմակերպել ՄևԳ դասընթացներ:
• Իրականացնել ԾՀԽ ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքներ:
Պահանջվող որակավորում
- Բարձրագույն բժշկական կամ հետդիպլոմային կրթություն հանրային առողջապահության ոլորտում,
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ միջազգային կազմակերպություններում,
- Տեղային և միջազգային ծրագրերի մոնիտորինգի և գնահատման փորձ, հիմնական վիճակագրական ցուցանիշների իմացություն,
- Տրամաբանական մտածողություն, միաժամանակ մի շարք առաջադրանքների իրականացման և կարճ վերջնաժամկետների դեպքում աշխատանքը ժամանակին կատարելու ունակություն,
- Տվյալների բազաների հետ աշխատանքի փորձ,
- MS Office փաթեթի գերազանց իմացություն,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
- Մարզեր հաճախակի այցելելու հնարավորություն: