Վերելակների խափանման 2 դեպք Երևանում

Վերելակների խնդիրը այսօր Երևանում ամեահրատապ խնդիրներից մեկն է: Վերելակային տնտեսությունը լուրջ բարեփոխումների և արդիականացման կարիք ունի: Վերելկաների խափանման դեպքերը օրեցօր աճում են: Այսօր, նույնպես, Երևանում 2  այդպիսի դեպք է գրանցվել:

Նոյեմբերի 15-ին, ժամը 13.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղայան փողոցի թիվ 7 շենքի բեռնատար վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները վերելակի մասնագետի օգնությամբ քաղաքացիներին դուրս են բերել վերելակից: Այս մասին Իրավաբան.netին հայտնում են ՏԿԱԻՆ-ից:

Նոյեմբերի 15-ին, ժամը 11.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 28/1 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել