Ահաբեկիչներից 3-ի ինքնությունը բացահայտվել է

Փարիզում երեկ երեկոյան կատարված ահաբեկչական պայթյունների և հարձակումներից ժամանակ ոստիկանությունը կարողացրել է լիկվիդացնել ահաբեկիչներից շուրջ 8 հոգու: Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է Սիրայի անձնագիր. այս պահին ճշտվում են փաստաթղթում առկա տեղեկությունների իսկությունները և փորձ է արվում հնարավորինս շատ տեղեկություններ ստանալ: Այս մասին տեղեկանում ենք ֆրանսիան BFM TV -ի կայքից:

Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ սպանված ահաբեկիչներից մեկի մոտ հայտնաբերվել է Եգիպտոսի անձնագիր. դրանում առկա տվյալների իսկությունը նույնպես ճշտվում է:

Իսկ ռուսական ORT հեռուստաալիքը քիչ առաջ հայտնել է, թե ահաբեկիչներից երկուսի ինքնությունն է պարզ` մեկը սիրիացի է, մյուսը` ֆրանսիացի: Կարող ենք ասել, որ նախանական տվյալներով, ահաբեկիչներից երեքի վերաբերյալ տեղեկություններ կան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել