ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի եկամուտները

ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը պաշտոնը ստանձնել է 2012թ.-ին, հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ընդամենը ունեցել է 5 մլն ՀՀ դրամ, աշխատավարձը հարկային տարում` 1,2 մլն էր:

Այս պաշտոնն, ըստ էության, տիկին Կարապետյանի դրամական միջոցների վրա դրականորեն է ազդել, ԱԺ պատգամավորի մանդատը հնարավորություն է տվել նրա դրամական միջոցները 4 անգամ ավելացնել:

Պաշտոնը սանձնելուց հետո նա ձեռք է բերել KIA SPORTage մակնիշի ավտոմեքենա` 11 մլն ՀՀ դրամով:

Տիկին Կարապետյանի դրմական միջոցները տարվա վերջում 4 մլն ՀՀ դրամից հասել են 19 մլն ՀՀ դրամի, ըստ էության այս գումարները նա ձեռք է բերել գույքի օտարման արդյունքում: Պաշտոնատար անձի հայտարարագրից տեկանում ենք, որ գույքի վաճառքը արժեցել է 31 մլն ՀՀ դրամով:

2013թ. էական փոփոխություն չի արձանագրվել, իսկ 2014թ. վերջում պատգամավորի դրամական միջոցները կազմել են 20,7 մլն ՀՀ դրամ, աշխատավարձը հարկային տարում` 4,7 մլն ՀՀ դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել