48-ամյա Գևորգը մեղադրվում է ֆրանսուհուն սպանելու և նրա ունեցվածքին տիրանալու համար

48-ամյա Գևորգ Խաչատրյանը ամբաստանյալի աթոռին է հայտնվել սպանության համար, որը զուգորդվել է շորթմամբ: Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Վահե Խալաթյանի նախագահությամբ:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ նա շահադիտական դրդումներով Ֆրանսիայի հանրապետության քաղաքացուհի Մոնիկ Հարլեին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ 2011թ. դեկտեմբերի 12-ին Մարոկկոյից Կասաբլանկա-Փարիզ -Երևան չվերթով վերջինիս հետ ժամանել է Հայաստան:  Այստեղ սպանել է Մոնիկ Հարլեին, հափշտակել նրա բանկային քարտերը և 2012-ի հունվարի 19-ին վերադարձել է Մարոկկո:

Բնակվելով Մարոկոյի Մարաքեշ քաղաքում գտնվող Մոնիկ Հարլեի առանձնատանը: Այս ժամանակ նա փորձել է սպանված կնոջ ֆրանսիական բոլոր ակտիվների փոխանցում կատարել ինտերնետի միջոցով, սակայն 2012թ. մարտի 23-ին ձեռբակալվել է Մարոկոյի ոստիկանության կողմից՝ խարդախություն կատարելու կասկածանքով, այնուհետև նա մեղադրանք է առաջադրվել:

Գևորգ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8 կետով և մեղավորությունն ապացուցվելու դեպքում նրան կարող է սպառնալ մինչև ցմահ ազատազրկում: Այս արարքի համար օրենսգիրքը պատիժ է սահմանում 12-20 տարի կամ ցմահ ազատազրկում:

ամբաստնյալի կալանավորված է և գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարակում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել