Վերահսկիչ պալատը՝ Սահմանադրության նոր նախագծում

Վերահսկիչ պալատն անկախ պետական մարմին է, որը հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում վերահսկողություն է իրականացնում պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, ինչպես նաև պետական և համայնքային սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության նկատմամբ: Վերահսկիչ պալատն իրավունք ունի իրավաբանական անձանց մոտ ստուգումներ կատարել միայն այն դեպքերում, երբ պետությունը դրանցում ունի էական մասնակցություն, կամ նրանք ֆինանսական միջոցներ են ստացել պետության կողմից, կամ նրանց պարտավորությունների համար պետությունը երաշխիքներ է տվել: Նոր սահմանադրության նախագծում նման կարգավորում է տրվում 197-րդ հոդվածով: Ըստ նախագծի՝

2. Վերահսկիչ պալատն Ազգային ժողովին ներկայացնում է՝

1) տարեկան հաղորդում իր գործունեության վերաբերյալ.

2) պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը.

3) օրենքով սահմանված դեպքերում` ընթացիկ եզրակցություններ:

Նշվում է, որ վերահսկիչ պալատի լիազորությունները, գործունեության կարգը և երաշխիքները սահմանվում են օրենքով:

Վերահսկիչ պալատը նոր սահմանադրությամբ կազմված է յոթ անդամից, վերահսկիչ պալատի նախագահը և մյուս անդամներն ընտրվում են Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ, վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Վերահսկիչ պալատի անդամ, այդ թվում` Վերահսկիչ պալատի նախագահ:  Վերահսկիչ պալատի անդամ կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող և պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր քաղաքացի: Պալատի անդամների նկատմամբ օրենքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ: Վերահսկիչ պալատի անդամների վրա տարածվում են պատգամավորի համար Սահմանադրությամբ սահմանված անհամատեղելիության դրույթները:

Վերահսկիչ պալատի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ ցանկացած այլ ձևով զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է քաղաքական զսպվածություն ցուցաբերեն:

Մինչդեռ գործող Սահմանադրությամբ՝ Վերահսկիչ պալատի նախագահը նշանակվում է Հանրապետության Նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի կողմից՝ վեց տարի ժամկետով: Բացի այդ, ներկայումս Սահմանադրությունը նաև նշում է, որ Վերահսկիչ պալատը տարեկան ոչ պակաս, քան մեկ անգամ Ազգային ժողով է ներկայացնում վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել