Հետախուզվում է սպանություն կատարելու կասկածանքով

Ոստիկանության Սևանի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի հատկանիշներով հանցագործություն կատարելու համար հետախուզվում է 1978 թ. ծնված Հմայակ Գագիկի Թադևոսյանը:
ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ խնդրելով հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ տիրապետողներին դիմել ոստիկանության Սևանի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` (010) 59-06-07, (0261) 2-20-02, 2-20-21, 1-02:

Տեղեկություններ տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:

1447333555,6352

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել