Գյուղական համայնքների համաժողով. որքա՞ն միլիոններ է կառավարությունը ծախսում ամեն տարի

Գյուղական համայնքների ամենամյա համաժողովներին մասնակցում են Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներ և 20 ավագանու անդամներ, մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ համաժողովի շրջանակում քննարկում են  գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացմանը, տեղական ինքնակառավարման մարմինների կայացմանը և տարածքային համաչափ զարգացմանը վերաբերող հարցեր:

Վերջին համաժողովը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին: Համաժողովը կազմակերպել էր ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Կառավարության վերջին նիստին գործադիրը այս համաժողովի անցկացման համար տրամադրեց 7,7 մլն ՀՀ դրամ՝ համաժողովի մասնակիցների՝ Ջերմուկում գտնվելու ընթացքում փոխադրամիջոցների, դահլիճի վարձակալման, տեխնիկական սարքավորումների, թարգմանչական ծառայությունների, ընդունելությունների, սննդի, հյուրանոցի և համաժողովին  նվիրված այլ ծախսերի համար:

Գյուղական համայնքների 4-րդ համաժողովի նախապատրաստման և 2014 թվականի նոյեմբերի 7-8-ը Ջերմուկ քաղաքում անցկացման կապակցությամբ տրամադրվել է 10 մլն ՀՀ դրամ:

2013թ.-ին երրորդ համաժողովի վրա ծախսվել է 9 մլն դրամ, իսկ 2012թ.-ին Գյուղական համայնքների 2-րդ համաժողովը հարկատուներին արժեցել է 7,6 մլն ՀՀ դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել