Հիմնարկի անվանումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ.
Թափուր պաշտոնի անվանումը` գնումների մասնագետ.
Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը` ՀՀ ԱՆ «ԱԾԻԳ» ՊՀ-ի գնումների մասնագետի աշխատանքների շրջանակը ներառում է՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային Բանկի (ՀԲ) միջև ստորագրված վարկային և դրամաշնորհային ծրագրերի գնումների պլանների մշակումը և հիշյալ ծրագրերի ընթացքում դրանց վարումը, ՀԲ համաձայնությամբ փոփոխումը, ՀԲ գնումների ընթացակարգերի համաձայն ՀՀ ԱՆ «ԱԾԻԳ» ՊՀ կողմից իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում շինարարական աշխատանքների, ապրանքների ձեռքբերման մրցույթների, ինչպես նաև խորհրդատուների ընտրության կազմակերպումը, համապատասխան մրցութային փաստաթղթերի/ հրավերների պատրաստումը, ներկայացված հայտերի/առաջարկների գնահատումը, գնահատման զեկույցի պատրաստումը, պայմանագրի բանակցությունների կազմումը, պայմանագրերի պատրաստումն ու հետագա կառավարումը, ստորագրված պայմանագրերի շրջանակներում մատակարարված ապրանքների և մատուցված խորհրդատվական ծառայությունների ընդունումը, իրականացված շինարարական աշխատանքների վերահսկումը:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք հիմնարկ պետք է ներկայացնեն.
1) գրավոր դիմում
2) ինքնակենսագրություն.
3) պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
4) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք.
5) մեկ լուսանկար` 3×4 սմ չափսի.
6) անձնագրի պատճենը.
7) 2 բնութագիր (երաշխավորագիր.
8) աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային պայմանագրի պատճենը (պատճենները) կամ սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանք:
Պահանջվող պարտադիր որակավորումը.
– Բարձրագույն կրթություն ֆինանսական, տնտեսագիտության կամ կառավարման բնագավառում
– Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ գնումների բնագավառում, Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում կամ այլ միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում աշխատանքային փորձը պարտադիր է
– Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային բնագավառը կանոնակարգող օրենսդրական դաշտի, ներմուծումների, միջազգային և ազգային առևտուրը կանոնակարգող նորմերի, այդ թվում նաև INCOTERMS-ների իմացություն, ցանկալի է նաև ՀՀ պետական գնումներին վերաբերող օրենսդրության և համապատասխան ընթացակարգերի իմացություն,
– Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
– Համակարգչային ծրագրերի (Microsoft Office, Outlook, Internet Explorer) իմացություն, “Mulberry” համակարգով աշխատելու ունակությունը ցանկալի է
– Շփվելու, անհատական և թիմային աշխատանքներ իրականացնելու ունակություններ
Մրցույթը անց է կացվելու 2 փուլով` փաստաղթղային փուլ և հարցազրույց:
Փաստաթղթերը պետք է ներկայացվեն ՀՀ ԱՆ «ԱԾԻԳ» ՊՀ ՀՀ, ք. Երևան, Կոմիտաս 49/4 հասցեում գտնվող գրասենյակ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 9-ը, ժամը 12:00:
Մրցույթի հարցազրույցի փուլն անցած թեկնածուները կտեղեկացվեն Էլեկտրոնային փոստի միջոցով: Մրցույթի հարցազրույցի փուլը տեղի կունենա 2015 թվականի դեկտեմբերի 15-ին հիմնարկի գրասենյակում:
Փաստաթղթերը պետք է ներկայացվեն թեկնածուի կողմից անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Հեռ.: 29-75-37, 29-75-38