Նոր որոշում՝ Կառավարության հաստատմամբ

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն նոյեմբերի 5-ին ՀՀ կառավարության հաստատմանն Է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որը արժանացել է ՀՀ կառավարության հաստատմանը և ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Ըստ որոշման՝

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանն իրեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանն Գերմանական զարգացման բանկի (KfW) կողմից տրամադրվող «Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր-Հայաստան (Էկոտարածաշրջանային ծրագիր-Հայաստան, փուլ 3-րդ)» համագործակցության ծրագրի շրջանակներում ֆինանսական միջոցների տնօրինման համար:

2. Արտաբյուջետային հաշվի գործողության ժամկետը մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն է»:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Գերմանական զարգացման բանկի (KfW) և Հայաստանի Հանրապետութայն բնապահպանության նախարարության միջև կնքված «Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր-Հայաստան» համագործակցության լրացուցիչ համաձայնագրով:

Որոշումը թույլ կտա ապահովել ծրագրով նախատեսված համապատասխան կառույցների կողմից դրամաշնորհային ֆինանսական հոսքերի արդյունավետ կառավարումը, ինչպես նաև ֆինանսական միջոցների տնօրինման և օգտագործման գործընթացը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել